Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված էր հունիսի 15-ին, դեռևս չի չեղարկվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Հունիսի 14-ի գիշերը Իսրայելն ու Իրանը շարունակել են հրթիռակոծել միմյանց տարածքները։ Թեհրանում, ըստ արևմտյան և իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների, հարձակման է ենթարկվել այն շրջանը, որտեղ գտնվում է Մեհրաբադ օդանավակայանը։
Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։
Իսրայելի ուղղությամբ իրանական հարվածն սկսվել է Երևանի ժամանակով մոտ 22:00-ին։ Առաջին հարվածից հետո Իրանը ևս մեկ հարված է հասցրել։
Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։
«Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և քաղաքացիներին դադարեցնել ներքին հակամարտությունները, միառժամանակ զերծ մնալ հրապարակային բողոքի ակցիաներից»։
Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական կործանիչները հարձակվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորգետնյա բունկերներից մեկի վրա։ Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ այդ ընթացքում այնտեղ խորհրդակցություն էր տեղի ունենում։
Նա հավելել է, որ «իրանցի որոշ ծայրահեղականներ խոսում էին խիզախորեն, բայց չգիտեին, թե ինչ է սպասվում իրենց» ու «նրանք բոլորը հիմա մահացած են»։